Մատչելի հղումներ

Ժամեր անց մեկնարկելու է ԱՄՆ նախագահի այցը Իսրայել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի կժամանի Իսրայել։ Սպիտակ տան ղեկավարի այցը տեղի ունենալու Գազայի հատվածում խորացող մարդասիրական ճգնաժամի և պաղեստինյան տարածքներ՝ իսրայելական ռազմուժի սպասվող ներխուժման ֆոնին։

ԱՄՆ նախագահ Բայդենի այցը Իսրայել՝ մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված լարված իրադրության ֆոնին է․ իսրայելական ռազմուժը կենտրոնացել է Գազայի սահմանին: «Համասի» գրոհայինների հետ բախումների հետևանքով իսրայելական կողմը տվել է 1 400 զոհ, պաղեստինցիները՝ երկու անգամ շաև՝ 2 800։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ երկուշաբթի յոթուկես ժամ տևած բանակցություններից հետո, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է․ «[Նախագահ Բայդենը] ժամանում է՝ Իսրայելի, տարածաշրջանի և աշխարհի համար կարևոր պահի: Նա ժամանում է՝ հետևյալ նպատակով։ Նախ՝ վերահաստատելու է Միացյալ Նահանգների համերաշխությունը Իսրայելի հետ և մեր ամուր հանձնառությունն առ Իսրայելի անվտանգություն։ Երկրորդ, նախագահ Բայդենը կընդգծի մեր հստակ ուղերձը պետական կամ ոչ պետական ցանկացած դերակատարին, որը կփորձի օգտվել ստեղծված ճգնաժամից և հարձակվել Իսրայելի վրա: Զե՛րծ մնացեք նման քայլից: Երկու ավիակիր խմբեր և այլ ռազմական միջոցներ ենք տեղակայել տարածաշրջանում»:

Բլինքենը շարունակել է, թե ԱՄՆ նախագահը պատրաստվում է տեղեկանալ Նեթանյահուից, թե ինչպես է Իսրայելը անցկացնելու իր ռազմական գործողությունները, որպեսզի նվազագույնի հասցնի քաղաքացիական զոհերի թիվը և հնարավորություն ընձեռի մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի խաղաղ բնակչությանը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ Թել Ավիվ այցելելուց հետո, Բայդենը կմեկնի Հորդանան, ուր կհանդիպի թագավոր Աբդալլահին և Եգիպտոսի ու Պաղեստինի ինքնավարության նախագահներին։

XS
SM
MD
LG