Մատչելի հղումներ

Իսրայելն իրավունք ունի և պարտավոր է պատասխանել ՀԱՄԱՍ-ի հարձակումներին. Բայդեն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարություն է տարածել շաբաթավերջին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ զինյալների անսպասելի հարձակումների մասին։

«Այս կյանքում կան պահեր... երբ բացարձակ (չարը), չարն իր ամենամաքուր տեսքով, տիրում է աշխարհին: Իսրայելի ժողովուրդն այս շաբաթավերջին այդ պահերից մեկն է ապրել»,- նշել է նախագահը։ «Սա ահաբեկչություն է, բայց, ցավոք, Իսրայելի համար սա նոր երևույթ չէ»:

«Մենք Իսրայելի կողքին ենք»,- ընդգծել է Բայդենը՝ հավելելով, որ «ահաբեկչությունը արդարացում չունի»։

«Իսրայելը իրավունք և պատասխանատվություն ունի արձագանքելու այս դաժան հարձակումներին», - հավելել է նա՝ խոստանալով Միացյալ Նահանգների կողմից տրամադրել անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը։

Ըստ ԱՄՆ նախագահի, Իսրայելում սպանվածների թվում կա առնվազն 14 ամերիկացի: ՀԱՄԱՍ զինյալների պատանդների թվում նույնպես կան ամերիկացիներ։

Նա նաև զգուշացրել է աշխարհում թշնամական տրամադրված ուժերին չփորձել օգտվել իրավիճակից։

«Մեր սրտերը կոտրված են, սակայն մեր վճռականությունը անսասան է»,- նշել է Բայդենը:

XS
SM
MD
LG