Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Մեթ Գեյթսը հանդես է եկել Քևին ՄըքՔարթիին Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնից հեռացնելու առաջարկությամբ՝ ինչը կարող է հանրապետականների հսկողությունից դուրս թողնել Նեևրկայացուցիչների տունը։
Ներկայացուցիչների տան ընթացակարգի համաձայն, քվեարկությունն անցկացվելու է «օրենսդրական երկու օրերի» ընթացքում։
Ֆլորիդայից ընտրված Գեյթսը «ABC»-ի եթերում հայտարարել է, որ առաջարկել է պաշտոնանակ անել Կոնգրեսի ստորին պալատի խոսնակին:
Այս հունվարից ի վեր՝ երբ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կազմեց Ներկայացուցիչների տանը, Գեյթսը քննադատության է ենթարկում ՄըքՔարթիի որդեգրած մոտեցումները ԱՄՆ կառավարության ծախսերի և պետբյուջեի մասով:
Ըստ կոնգրեսականի, խոսնակը դրժել է պահպանողականներին տրված խոստումներն առ այն, թե ինչպես է ղեկավարելու Ներկայացուցիչների տունը:
«Քևին ՄըքՔարթին ստել է բոլորիս»,- ընդգծել է օրենսդիրը:
Իր հերթին՝ ՄըքՔարթին վստահություն է հայտնել, որ կպահպանի խոսնակի աթոռը։
«Կենդանի կմնամ»,- նշել է նա «CBS»-ի եթերում:
ՄըքՔարթիի կարծիքով, Գեյթսի շարժառիթը իր նկատմամբ ունեցած անձնական թշնամանքն է։ Վերջինս հերքել է մեղադրանքը։