Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Ուկրաինային ոչ միայն գոյատևել ռուսական լայնածավալ ներխուժուման դեմ, այլև բարգավաճել:
Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն 1 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային:
Նա իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբանի հետ այցելել է վերջերս մայրաքաղաքի օպերայի մոտ վերաբացված McDonald’s-ը: Կուլեբանը շնորհակալություն է հայտնել Բլինքենին ռեստորանի վերաբացմանն աջակցելու համար՝ նշելով, որ դա վստահություն է ներշնչում պատերազմում մարտնչող ուկրաինացիներին:
«McDonald’s-ի մեր ընկերները շատ էին ցանկանում վերադառնալ Ուկրաինա, վերադառնալ Կիև:»,- նշել է պետքարտուղար Բլինքենը:
Բլինքենի այցը տեղի ունեցավ նույն օրը երբ ռուսաստանը հրթիռային հարված հասցրեց արևելյան Ուկրաինայի շուկայի վրա՝ սպանելով ավելի քան 16 մարդու, հայտնում են ուկրաինական աղբյուրները:
«...Ես վերջին անգամ այստեղ էի գրեթե մեկ տարի առաջ, այդ ընթացքում ուկրաինական ուժերը հետ են վերցրել 2022 թվականի փետրվարից ռուսական ուժերի կողմից գրավված տարածքների ավելի քան 50%-ը»,- նշել է Բլինքեը:
Սակայն Կապիտոլիումի բլրի վրա հանրապետական սենատոր Բիլ Հագերթին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայի հարցում կցանկանար ավելի շատ աջակցություն տեսնել ԱՄՆ դաշնակիցների կողմից:
«Ես կցանկանայի տեսնել հայտարարություններ
ՆԱՏՕ-ի բոլոր անդամների կողմից, որոնցում կասվի, որ նրանք պատրաստ են քայլել մեր կողքին: Ես նոր եմ վերադարձել Եվրոպա կատարած ուղևորությունից, և մենք խրախուսեցինք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին ցույց տալ իրենց աջակցությունը»,- ասել է հանրապետական
Սենատոր Բիլ Հագերթին:
Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ դոնորն է։ Սակայն, ըստ Կիլի ինստիտուտի, մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը և Չեխիան, ավելի մեծ ֆինանսական ներդրումներ են կատարում Ուկրաինայում՝ ի համեմատած իրենց տնտեսությունների