Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Ուկրաինային 175 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ է ներկայացրել


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին

Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ օգնություն՝ ներառյալ զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ռազմական օգնության այս նոր փաթեթը ներառում է HIMARS հրթիռային կայաններ, Javelin հակատանկային զենքեր, Abrams տանկեր և այլ զինատեսակներ, նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։

Չորեքշաբթի օրը Կիև այցելության ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ հայտնել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները շարունակում են աջակցել Ուկրաինային հակահարձակման և ցանկացած ապագա ագրեսիայի դեմ պաշտպանվելու կարողություններն ամրապնդելու գործընթացին:

«Մենք նաև կաշխատենք ձեզ հետ և կաջակցենք ձեր ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության վերականգնման կարևոր գործընթացներին», - նշել է Բլինքենը:

XS
SM
MD
LG