Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատության է արժանացել իր ուղերձի համար, որտեղ նա կոչ է արել ռուս երիտասարդներին հիշել, որ նրանք Պետրոս Մեծի նման ցարերի ժառանգներն են:
Ֆրանցիսկոսն այս մասին հայտարարել էր ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում հավաքված կաթոլիկ երիտասարդների հետ տեսազանգի ժամանակ։
Նա կարդում էր իր ելույթն իսպաներենով, սակայն վերջում հանկարծ սկսել էր խոսել իտալերեն։
«Հիշեք ձեր ժառանգությունը», - հորդորել էր պոնտիֆիկոսը: - «Դուք մեծ Ռուսաստանի ժառանգներն եք՝ սրբերի, ցարերի, Պետրոս I-ի և Եկատերինա Երկրորդի մեծ ռուսական կայսրության... Դուք մեծ մայր Ռուսաստանի ժառանգներն եք: Առա՜ջ:»
Վատիկանը հրապարակել է Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ չներառելով ելույթի վերջին պարբերությունը։ Ուղերձի տեսանյութը տեղադրվել է կրոնական կայքերում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժումն արդարացնելու համար որպես օրինակ նույնպես օգտագործել է Պետրոս I-ին:
«Զզվելի է», - «X» սոցիալական ցանցում Հռոմի պապի ելույթը մեկնաբանել է Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկը Իլվեսը:
Պոնտիֆիկոսի ելույթը դրդել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային բողոքի ակցիայի շրջանակներում հրավերել Կիևում Վատիկանի դեսպանին: Դիվանագետին հայտնել են, որ պապի խոսքերը «անարդար» են և «կոտրել են Ուկրաինայի սիրտը»։