Մատչելի հղումներ

Բազմաթիվ ամերիկացիներ դեռևս մնում են Սուդանում  


Ավելի ու ավելի շատ երկրներ անվտանգության նկատառումներից ելնելով տարհանում են իրենց դիվանագետներին Սուդանից: ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր դեռ գտնվում են աֆրիկյան այդ երկրում, խնդրում են պատսպարվել և հետևել ԱՄՆ պաշտոնական հաղորդակցություններին 

Մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և այլ երկրների դիվանագետները ապահով տարհանվեցին, Սուդանի արագ արձագանքման ուժերի առաջնորդ Մուհամեդ Համդան Դագալոյի պատկերները երևացին նախագահական պալատի շուրջ: «Ամերիկայի Ձայնը» չի կարող ինքնուրույն ստուգել տեսանյութի իսկությունը, սակայն արագ արձագանքման ուժերի ու Սուդանի զինված ուժերի միջև ծանր բախումները շարունակվում են:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կիրակի Թվիթերում հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական անձնակազմը լքել է երկիրը: ԱՄՆ-ը իր հերթին ներկայումս գնահատում է, թե ինչպես պետք է աջակցել հազարավոր ամերիկացի քաղաքացիներին այնտեղ, ABC-ին ասել է պաշտոնաթող գնդապետ Սթիվ Գանիարդը:

«Պենտագոնը հայտնեց, որ իրենք քննարկում են Խարտումի և Պորտ Սուդանի միջև անվտանգ միջանցք ստեղծելու գաղափարը, և որ, ենթադրաբար, անօդաչու սարքերի օգտագործումը թույլ կտա ԱՄՆ ռազմածովային ուժերին մարդկանց դուրս բերել ծովով»,- ասում է նա:

Սուդանում գտնվող ամերիկացինեի մեծամասնությունը սուդանցի ամերիկացիներ են, ովքեր աշխատում են օգնության առաքելություններում, ասել է դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները ABC-ի «Այս շաբաթ» հաղորդման ժամանակ:

Սուդանում բախումները շարունակվում են. Բազմաթիվ ամերիկացիներ դեռևս մնում են այստեղ
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

«Իրականում ՄԱԿ-ի միջոցով ջանքեր են գործադրվում Խարտումի ցամաքային միջանցքով մարդկանց դուրս բերման ուղղությամբ: Ես գիտեմ, որ մենք աշխատում ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ: Այս դեպքում, Մերձավոր Արևելքի գործընկերները, նույնիսկ կարծում եմ, որ հնարավոր է համագործակցել Չինաստանի և եվրոպացիների հետ՝ օրինակ այդ օգնության աշխատողների: Պետք է ապահով ճանապարհ գտնենք նրանց դուրս բերելու համար»,- պնդոմ է սենատորը:

Առայժմ նրանք պետք է շարունակեն պատսպարվել այնտե, ավելացրեց Ուորները:

Իսկ աշխարհը շարունակում է խոսել հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտության մասին՝ հանուն Սուդանի ժողովրդի, «Ամերիկայի Ձայն»-ին Skype-ի միջոցով ասել է վերլուծաբան Ռեբեկա Հեմիլթոնը:

«Այն, ինչ Սուդանին իսկապես անհրաժեշտ է և այն, ինչ Սուդանի ժողովուրդը մեզ երկար ժամանակ ասում է, դա իսկապես ընդգրկուն խաղաղ գործընթաց է, որը լինելու է դժվար, խոչընդոտներով լի ու երկարատև, սակայն արժե պայքարել կայուն ժողովրդավարության հասնելու համար»,-ասում է վերլուծաբանը:

Կիրակի օրը Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խնդրել է աղոթել Սուդանի ժողովրդի համար։

«Ես կրկին կոչ եմ անում, որ բռնությունները հնարավորինս շուտ դադարեցվեն և երկխոսության ճանապարհը վերսկսվի»,- ասել է Հռոմի պապը։

Պարենի համաշխարհային ծրագիրը վերջին օրերին հայտարարել է, որ այստեղ փախստականների թվում կան մեծ թվով երեխաներ, և որ նրանք ունեն անմիջապես խմելու ջրի կարիք:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Վերոնիկա Բալդերաս Իգլեսիասի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG