Մատչելի հղումներ

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցություն առաջարկի. Զելենսկին՝ Ստոլտենբերգին


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Կիևում ողջունել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի առաջին այցն Ուկրաինա պատերազմից ի վեր՝ ասելով, որ ժամանակն է, որ ռազմական դաշինքը իր երկրին անդամակցություն առաջարկի և որ Կիևին ավելի շատ զենք է անհրաժեշտ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Կրեմլին, որը հինգշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում իր «հատուկ ռազմական գործողության» հիմնական նպատակներից մեկն այն է, որ երկիրը չմիանա մի դաշինքի, որը Մոսկվան թշնամական է համարում:

ՆԱՏՕ-ն աջակցել է Ուկրաինային ողջ պատերազմի ընթացքում: Դաշինքի անդամ երկրները երկրին մեծ քանակությամբ զենք են մատակարարել, սակայն Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային ավելին է անհրաժեշտ։

«Զենք ստանալու բոլոր ուշացումներն Ուկրաինայում ավելի շատ մարդակնց մահվան պատճառ են դարձել»,- հավելել է նախագահը։

Սթոլթենբերգն Զելինսկիին պատասխանել է, որ Ուկրաինայի արժանի տեղը Հյուսիսատլանտյան դաշինքում է: Ըստ նրա Ուկրաինայի անդամակցությունն ու անվտանգության երաշխիքները դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի օրակարգում կլինեն:

Սթոլթենբերգի այցը Կիև տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման 14-րդ ամսվա ընթացքում: Այս պատերազմի արդյունքում սպանվել են հազարավոր մարդիկ, արմատախիլ եղել միլիոնավոր ուկրաինացիներ, ավերվել քաղաքներ և գյուղեր:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG