Մատչելի հղումներ

 
Մենք ունենք մեզ անհրաժեշտ հնարավորությունների ընդամենը 10 տոկոսը. նախագահ Զելենսկի

Մենք ունենք մեզ անհրաժեշտ հնարավորությունների ընդամենը 10 տոկոսը. նախագահ Զելենսկի


Ուկրաինացի պաշտոնյաները հինգշաբթի հայտարարել են, որ ռուսական ուժերը հարվածել են երկրի մայրաքաղաքին և Խարկովի շրջաններին իրանական արտադրության կամիկաձե անօդաչու թռչող սարքերով: Հարվածներին նախորդել էր Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խոստումը Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելու մասին:

Ռուսաստանը հրթիռների և իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի միջոցով հրթիռակոծել է Ուկրաինան հինգշաբթի օրը, երբ նախագահ Վոլոդիմեր Զելենսկին կոչ է արել ավելի շատ արևմտյան օգնություն տրամադրել Կիևին:

«Մենք ցանկանում ենք երկինքը փակել ու հնարավորություն ունենալ։ Մեր հնարավորությունները բավարար չեն։ Մեր ձեռքում է անհրաժեշտ հնարավորությունների միայն 10%-ը»,- ասել է նա:

Այս կոչին արձագանքել են Միացյալ Նահանգները, Նիդեռլանդները, Ֆրանսիան և Իսպանիան՝ խոստանալով հնարավորինս արագ Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր: Այս շաբաթվա սկզբին Գերմանիան հայտարարեց, որ իր կողմից տրամադրած հակաօդային պաշտպանության համակարգերը արդեն ժամանել են Ուկրաինա:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք տեսանք, որ երբ մոբիլիզացվում ենք, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ ենք անում հավելյալ քայլեր ձեռնարկել, ապա նրանք ավելին են անում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

ԱՄՆ պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Ռուսական վերջին հարձակումները լարվածության աճի մտավախություն են առաջացրել:

«Մենք արդեն ականատես ենք եղել բռնություններին. մենք ականատես եղանք խաղաղ բնակչության դեմ հարձակումների: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ մենք այժմ տեսնում ենք, դրանից ավելին է»,- նշում է Մերի Գլանցը ԱՄՆ Խաղաղության ինստիտուտից։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը՝ ինքն իրեն և Ուկրաինային ավելի լավ պաշտպանելու համար:

«Մենք ստիպված կլինենք ավելի շատ ներդրումներ կատարել արդյունաբերական բազաների ընդլայնման մեջ՝ համոզվելու համար, որ ճիշտ ենք գործում՝ Ուկրաինային տրամադրած պաշտպանական միջոցները փոխարինելու համար»,- ասում է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Վերջինս, սակայն, հստակ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն ներքաշվի ռազմական գործողություններում:

Հոդվածը պատրաստվել է Պենտագոնում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Կարլա Բաբբեի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG