Ուրբաթ օրը, հոկտեմբերի 28-ին, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին «դաժան հարձակման» է ենթարկվել, նշված է նրա գրասենյակի հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, «Հարձակվողը կալանավորված է, և հարձակման դրդապատճառները հետաքննվում են... Պարոն Փելոսին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա ստանում է գերազանց բժշկական օգնություն և ակնկալվում է լիարժեք ապաքինում»։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակը հարձակման պահին տանը չի եղել: Հարձակման հանգամանքները, կամ տուն ներխուժելու դրդապատճառները հայտնի չեն:
Հարձակումը տեղի է ունենում միջանկյալ ընտրություններից երկու շաբաթ առաջ, ինչը հնարավոր վտանգի տակ է դրել դեմոկրատերի կողմից Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը:
82-ամյա Փոլ Փելոսին, ով ունի Սան Ֆրանցիսկոյում գործող անշարժ գույքի և վենչուրային կապիտալի ընկերություն, մայիսին մեղավոր է ճանաչվել ալկոհոլի ազդեցության տակ վարելու հետևանքով ավտովթարի ենթարկվելու մեղադրանքում: Նա դատապարտվել էր հինգ օրվա ազատազրկման Կալիֆորնիայի Նապա շրջանում։
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: