Մատչելի հղումներ

Նենսի Փելոսին հաստատել է այցը Հայաստան


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ուրբաթ օրն ասել է, որ նախատեսում է սեպտեմբերի 17-ին այցելել Հայաստան: Դրա մասին հաղորդում է Associated Press-ը:

Փելոսին Բեռլինում լրագրողներին ասել է, որ մտադիր է շաբաթ օրը Հայաստան մեկնել պատվիրակության հետ, որի կազմում է հայազգի կոնգրեսական Կալիֆոռնիա նահանգից Ջեքի Սփեյեռը: Փելոսին հրաժարվել է ճամփորդության մասին այլ մանրամասներ հաղորդել՝ ասելով, որ Կոնգրեսի անդամները չպետք է թիրախավորվեն:

«Վաղը մենք այցելում ենք Հայաստան, որովհետև վաղուց հրավեր էինք ստացել հայերի կողմից։ Մենք հպարտ ենք, որ վերջապես ճանաչեցինք հարյուր տարի առաջ հայերի հետ կատարված ցեղասպանությունը։ Ես չէի ցանկանա այցի մանրամասները քննարկել, քանի որ երբ մենք ճանապարհորդում ենք, չենք ուզում թիրախում լինել, ուստի նախապես չէի ուզենա որևէ բան ասել»,- Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Ամեն դեպքում, խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին և յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու արժեքը հարգելուն», - Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

XS
SM
MD
LG