Միջոցները կծախսվեն մահաբեր պաշտպանական զենքերի ձեռքբերման վրա՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու նպատակով
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հինգշաբթի ասել է, որ օրենսդիրները կհաստատեն 600 միլիոն ԱՄՆ դոլարի հատկցումն Ուկրաինային՝ «մահաբեր պաշտպանական զենքեր» գնելու նպատակով՝ Ռուսաստանի լայնածավալ հարձակմանը դիմակայելու համար:
«Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինայի համար մարդասիրական օգնության միտում ունի: 600 միլիոն դոլար արժողությամբ մահաբեր պաշտպանական զենքերը տրամադրվում են Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»,- ասել է Փելոսին՝ Սան Ֆրանցիսկոյում պատասխանելով լրագրողների հարցերին: