Երևան կատարած իր այցի ընթացքում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և իր գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը «հանդիպեցին հայաստանյան գործընկերոջը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Հայաստանի Ազգային ժողով կատարած այս պատմական այցի ընթացքում քննարկվեցին ընդհանուր ժողովրդավարական արժեքները, միջխորհրդարանական կապերի խորացումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության առաջ մղումը»,- տեղեկացնում է ԱՄՆ դեսպանությունը: