Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը արժեքներ են և գնահատվում են ԱՄՆ-ի կողմից, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ի պատասխան ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին: Խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ն այլ երկրների հետ իր հարաբերություններում պետք է օգտագործի իր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում Ազգային ժողովի ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին:
Ի պատասխան հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀՀ-ը դուրս գա ՀԱՊԿ-ից, և ինչ է առաջարկում ՀՀ-ին, և արդյոք պատրաստ է երաշխավորել Հայաստանի սուվերեն տարածքի, սահմանների անվտանգությունը, նախ արձագանքեց Հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնը՝ ընդգծելով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այդ անվտանգային կազմակերպության մաս է՝ ՌԴ-ի հետ: Մենք դրա հետ կապված որևէ բան չենք ասում: Այն, ինչ մենք ասում ենք հետևյալն է, որ ԱՄՆ-ն շատ անհանգստացած է Հայաստանի անվտանգությամբ: Մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել Հայաստանին անվտանգության հարցում»:
Ախոսնակ յնուհետև Փելոսին շարունակեց. «Ժողովրդավարությունը Հայաստանում ուրախություն է աշխարհի համար, թավշյա հեղափոխությունը ողջունվեց ամբողջ աշխարհում»,-ասաց Փելոսին:
Ներկայացուցիչների պալատի խոսնակը ընդգծեց՝ այլ կառույցների հետ հարաբերությունները Հաաստանի որոշելու հարցն է: Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը մեզ համար արժեք են ԱՄՆ-ում: Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են»,-շեշտեց Փելոսին:
Նա հիշեցրեց նաև կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրենսդրական նախաձեռնության մասին: Նա նկատեղ նաև, որ կոնգրեսական Շիֆը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներից է: