ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ, «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոնեն, Աննա Էշուն և Ջեքի Սփիերը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին ու մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Խոսնակ Փելոսին նաև շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ավելին իմանալու 1,5 միլիոն հայի կյանք խլած Հայոց ցեղասպանության մասին, և գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում»,- տեղեկացնում է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: