Մատչելի հղումներ

Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև տեւական խաղաղությանը հասնելու ջանքերին


ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը:

Ըստ պետքարտուղարության տարածած տեղեկությանը՝ պետքարտուղարը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված առաջիկա հստակ քայլերը, այդ թվում սահմանների սահմանազատման եւ սահմանագծման, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների վերաբացման եւ Ադրբեջանում պահվող հայ կալանավորվածների ազատ արձակման հարցեր:

«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքի վրա, ինչպես նաեւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ աջակցելու երկրներին գտնել տեւական համապարփակ խաղաղություն»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Բացի այդ, հաղորդագրության մեջ ասված է. «Պետքարտուղարը նաև կարևորել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացումը և ընդունել այն կարևոր դերը, որ Ադրբեջանը շարունակում է խաղալ եվրոպական էներգետիկ անվտանգության ոլորտում»:

XS
SM
MD
LG