Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը


ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին։ Բյուրոյի գրառման մեջ ասված է.

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»։

Բացի այդ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնում է, որ «փոխպետքարտուղար Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում Կովկասում խաղաղ բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին՝ քննարկելու, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները լավագույնս աջակցել գործընթացին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Էնդրյու Շոֆերը Հայաստան կատարած իր այցի շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ կապված հարցեր:

XS
SM
MD
LG