Մատչելի հղումներ

Պետքարտուղար Բլինքենը զրուցել է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ


ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 5-ին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ՀՀ վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին պետքարտուղարության մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի սարսափելի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում և ընդգծել ԱՄՆ-ի և նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը և նրան աջակցողներին Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմի համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Պետքարտուղարն իր խրախուսանքի խոսքն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունների կապակցությամբ, այդ թվում՝ Փաշինյանի և Ալիևի միջև ապրիլի 6-ին նախատեսված հանդիպման Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել երկրներին երկարաժամկետ համապարփակ խաղաղությանը հասնելու հարցում՝ երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերակատարության միջոցով»,- նշում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Պետքարտուղարությունը հայտնում է, որ նույն օրը պետքարտողար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս կապակցությամբ պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է.

«Պետքարտուղար Էնտոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ցավակցական խոսքեր է հայտնել շաբաթվա վերջում Բաքվում տեղի ունեցած ողբերգական գազի պայթյունի կապակցությամբ։ Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի սարսափելի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում և ընդգծել ԱՄՆ-ի և նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը և նրան աջակցողներին Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմի համար։ Պետքարտուղարը կոչ է արել զսպվածության, լարվածության թուլացման և վերադարձի դիվանագիտական ճանապարհով խնդիրների կարգավորմանը: Պետքարտուղարն իր խրախուսանքի խոսքն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունների կապակցությամբ, այդ թվում՝ Փաշինյանի և Ալիևի միջև ապրիլի 6-ին նախատեսված հանդիպման Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել երկրներին երկարաժամկետ համապարփակ խաղաղությանը հասնելու հարցում՝ երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերակատարության միջոցով»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

XS
SM
MD
LG