ԱՄՆ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ հիմնականում չի փոխվել նախագահներ Դոնալդ Թրամփի ու Ջո Բայդենի վարչակազմերի օրոք։ Երկուսն էլ Պեկինը դիտարկում էին որպես Վաշինգտոնի գլխավոր մրցակից: Սակայն դիտորդները նկատել են՝ Չինաստանի հարցում Հարիսի ու Թրամփի դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են
ԱՄՆ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ հիմնականում չի փոխվել նախագահներ Թրամփի ու Բայդենի վարչակազմերի օրոք։ Երկուսն էլ Պեկինը դիտարկում էին որպես Վաշինգտոնի գլխավոր մրցակից: Սակայն դիտորդները նկատել են՝ Չինաստանի հարցում Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են
Ե՛վ Բայդենի, և՛ Թրամփի վարչակազմերը մեղադրել են Չինաստանին՝ անարդար առևտրային գործելակերպի և միջազգային շուկաներն արհեստական կերպով էժանացված ապրանքներով հեղեղելու մեջ։ Դիտորդները նշում են՝ ԱՄՆ նախագահի 2 թեկնածուներն էլ օգտագործել են Միացյալ Նահանգների մաքսատուրքերը՝ Չինաստանին դիմակայելու համար
Ե՛վ Բայդենի, և՛ Թրամփի վարչակազմերը մեղադրել են Չինաստանին՝ անարդար առևտրային գործելակերպի և միջազգային շուկաներն արհեստական կերպով էժանացված ապրանքներով հեղեղելու մեջ։
Ըստ Pew Research Center-ի՝ 2020 թվականից ի վեր ԱՄՆ-ում ընտրելու իրավունք ունեցող ամենից արագ աճող էթնիկ խումբը ասիական ծագմամբ ամերիկացիներն են։ Այդ էթնիկ խումբը ներկայացնող ընտրողների ամենամեծաքանակ խումբը 2022 թվականին բնակվում էր Կալիֆոռնիայում, այնուհետև՝ Նյու Յորքում ու Տեխասում: