Աբհիջիթ Բաներջի, Էսթեր Դեֆլո ու Մայքլ Քրեյմեր՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի դասախոսներ, որոնք ուսումնասիրել են աղքատության արմատական պատճառները, դարձել են 2019 թ տնտեսության ոլորտի Նոբելյան մրցանակակիրներ:
«Անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք լուրջ հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը», - այս մասին ուրբաթ Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ խոսելով Անկարայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին:
Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ միջուկային զենքի շուրջ բանակցությունները կրկին դադարեցվել են այն բանից հետո, երբ կորեական պատվիրակությունը լքեց բանակցությունները՝ մեղադրելով ԱՄՆ-ին: Սակայն, սա փակուղի չէ, համոզված են վերլուծաբանները:
Եվրամիությունը քննադատության է ենթարկել Բրիտանիայի նոր ծրագիրը միությունից դուրս գալու վերաբերյալ: Նոր ծրագիրը, որը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել էր այս շաբաթ, միտված է կարգավորելու նաեւ Բրեքզիթից հետո Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության սահմանի խնդիրը:
Նախագահ Թրամփը կոչ է արել Ուկրաինային ու Չինաստանին հետաքննել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի գործունեությունը, մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական մեծամասնության կողմից նախաձեռնած նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը թափ է հավաքում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն չորեգշաբթի հաստատել է, որ ներկա է գտնվել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի ղեկավար Ոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցի ընթացքում, որը դարձել է գաղտնի զեկույցի եւ նախագահին իմպիչմենտ հայտարարելու պատճառ:
Հոնկոնգի ցուցարարները խոչնդոտում են միասնական եւ կայուն Չինաստանի մասին երկրի կառավարության կողմից ներկայացվող պատկերի ամբողջացմանը՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության 70-ամյակի տոնակատարությունների օրերին:
բեռնել ավելին