Մատչելի հղումներ

Սիրիայում նոր Սահմանադրություն կմշակեն


FILE - In this photo released by the Syrian official news agency SANA, the U.N.'s special envoy for Syria Geir Pedersen, left, meets with Syrian Foreign Minister Walid al-Moallem, in Damascus, Syria, Sept. 23, 2019.
FILE - In this photo released by the Syrian official news agency SANA, the U.N.'s special envoy for Syria Geir Pedersen, left, meets with Syrian Foreign Minister Walid al-Moallem, in Damascus, Syria, Sept. 23, 2019.

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը հայտարարել է, որ հոկտեմբերի 30-ին կանցնի Սիրիայի Սահմանադրական կոմիտեի նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկրի Գլխավոր օրենքի վերամշակման կամ նոր Սահմանադրություն գրելու հարցը:

Գրեթե երկու տարի շարունակվող բանակցություններից հետո հնարավոր դարձավ համաձայնեցնել Սիրիայի Սահմանադրական կոմիտեի կազմը: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենի խոսքով, ութ տարի շարունակվող հակամարտության ընթացքում սա առաջին նման համաձայնագիրն է: Կոմիտեն չի կարգավորի Սիրիայի ճգնաժամը, բայց կօգնի հաշտեցնել երկրի հանրության տարբեր հատվածներն ու վստահություն կառուցել: Արդյունքում, այն կարող է նոր դուռ բացել դեպի համապարփակ կարգավորում:

Համազգային զինադադարը կարգավորման գործընթացն առաջ կտանի՝ թույլ տալով կայունացնել իրավիճակն Իդլիբում եւ երկրի հյուսիսային շրջանում:

Սիրիայի Սահմանադրական կոմիտեն բաղկացած է 150 մարդուց, որոնցից 50-ը կառավարության ներկայացուցիչներն են, 50՝ ընդդիմության, իսկ եւս 50-ը՝ քաղաքացիական հասարակության: Կոմիտեի անդամների 30 տոկոսը կանայք են: Կոմիտեն սկսելու է նիստն ընդարձակ կազմով, որից հետո բաժանվելու է թեմատիկ աշխատանքային խմբերի:

Պեդերսենի խոսքով, հակամարտության ընթացքում ազատազրկված անձանց ազատ արձակումը եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակումը կօգնի վստահություն հաստատել, մինչ Սահմանադրական կոմիտեն կփորձի մշակել սահմանադրություն, որը կարտացոլի Սիրիայի ամբողջ հասարակության կարիքները: Սիրիայի երկարատեւ քաղաքացիական պատերազմի արդյունքում սպանվել է ավելի քան 400,000 եւ տեղահանվել 12 միլիոն մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG