Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ տեղյակ չէ գաղտնի զեկույցի մասին, ըստ որի նախագահ Թրամփը 2020 թվականի ընտրություններին արտերկրյա միջամտություն է հրահրել, խնդրելով Ուկրաինային հետաքննել Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածու Ջո Բայդենին եւ իր որդի Հանթերին: Ստանալով Կոնգրեսի ստորին պալատից ցուցմունք տալու պահանջ, Փոմփեոն նամակով պատասխանել է, որ նման պահանջները «կարող են դիտարկվել միայն որպես աշխատակիցներին վախեցնելու եւ սպառնալու փորձ»:
«Ինչ վերաբերում է հեռախոսազրույցին, այո ես ներկա եմ գտնվել: Զրույցն ընթանում էր Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան քաղաքականության համատեքստում: Խոսքը գնում էր նոր կառավարությանը կոռուպցիայից ազատվելու եւ Ուկրաինային ամուր տնտեսություն կառուցելու աջակցության մասին»:
Պետքարտուղարության գլխավոր տեսուչը չորեգշաբթի Կոնգրեսի երկու պալատների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախատեսում է անդրադառնալ փաստաթղթերին, որոնք կոնգրեսականները պահանջել են իրենց հետաքննության համար: Ներկայացուցիչների պալատի անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պահանջել է նաեւ ցուցմունք տալ կոնգրեսականների առջեւ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մերի Յովանովիչին եւ Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ հանձնակատար Քըրթ Ուոքերին:
Նախագահ Թրամփը իր դեմ իմպիչմենտի գործընթացն անվանում է «հեղաշրջում» եւ հայտարարում, որ որեւէ սխալ չի գործել Ուկրաինայի նախագահի հետ զրույցում:
Facebook Forum