Լեռնային Ղարաբաղից հայության տեղահանումից հետո, Հարավային Կովկասում լարվածությունը չի թուլանում։ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են ացկացնում Հայաստանի սահմանի մոտ։ Պահպանվում են տարաձայնությունները Հայաստանի տարածքով միջանցքի հարցի շուրջ։
Նյու Ջերսի նահանգից կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նախօրեին շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը կանխելու մասին» օրինագիծը: Նրան են միացել նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենչ Հիլը և Ջիմ Կոստան։
Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը տեղական հեռուստաալիքների հետ զրույցում ասել է, որ անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ՝ ընդգծելով, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
HRW իրավապաշտպան կազմակերպությունը իր հաղորդագրության մեջ շեշտել է, որ Բաքուն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ԼՂ էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու հումանիտար կարիքները ապահովելու համար՝ թույլ տալով անհապաղ հումանիտար օգնության մուտքն այնտեղ
Կուբայի իշխանությունները հայտարարել են 17 մարդու ձերբակալության մասին՝ ուկրաինական պատերազմին մասնակցելու համար Կուբայի քաղաքացիներին ռուսական բանակ հավաքագրելու կասկածանքով։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ըստ պարբերականի, ԱՄՆ-ն ցանկանում է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանին ցուցաբերվող օգնության պատճառով։ Վաշինգտոնը մտադիր է ստիպել Անկարային կատարել Կրեմլին վերաբերող սահմանափակումները, գրում է թերթը
Ըստ պարբերականի, ԱՄՆ-ն ցանկանում է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանին ցուցաբերվող օգնության պատճառով։
Մոսկվայի քաղաքային դատարանը Արդարադատության նախարարության հայցով լուծարել է Սախարովի կենտրոնը։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է Business FM-ը։
Նավալնին արդեն իսկ դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով։ Նա, իր կողմնակիցներն ու իրավապաշտպանները մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդում։
«Вёрстка» պարբերականի լրագրողները հաշվել են ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցները շրջանցող և այս տարի Ռուսաստան ներկրված ապրանքների ծավալը։
Գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 27-28-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում։