Մատչելի հղումներ

Կուբայում 17 մարդ է ձերբակալվել ուկրաինական պատերազմին հավաքագրելու գործով


Հավանա, Կուբա
Հավանա, Կուբա

Կուբայի իշխանությունները հայտարարել են 17 մարդու ձերբակալության մասին՝ ուկրաինական պատերազմին մասնակցելու համար Կուբայի քաղաքացիներին ռուսական բանակ հավաքագրելու կասկածանքով։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Հետաքննության արդյունքում մինչ այժմ ձերբակալվել է 17 մարդ, այդ թվում՝ այդ գործունեության կազմակերպիչը», - մեջբերում է գործակալությունը ՆԳՆ գնդապետ Սեզար Ռոդրիգեսի հայտարարությունը։

Ռոդրիգեսը չի նշել ձերբակալվածների անունները, սակայն ընդգծել է, որ խմբավորման առաջնորդը վայելել է կղզում ապրող երկու մարդկանց աջակցությունը, ովքեր օգնում էին նրան հավաքագրել կուբացիներին ռուսական կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Այս շաբաթվա սկզբին Կուբայի իշխանությունները հայտարարեցին, որ բացահայտել են մարդկանց թրաֆիքինգի մի ցանց, որը հավաքագրում էր Կուբայի քաղաքացիներին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կռվելու համար: Կուբայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թրաֆիքինգի մասնակիցները գործել են Ռուսաստանից։ Ռուսաստանի զինված ուժերում համալրելու սխեման ազդել է ինչպես Ռուսաստանում բնակվող կուբացիների, այնպես էլ Կուբայում գտնվող կուբացիների վրա:

Դատախազ Խոսե Լուիս Ռեյեսը հայտնել է, որ հանցավոր ցանցի անդամներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում, ցմահ ազատազրկում կամ մահապատիժ՝ կախված կատարված հանցագործությունների ծանրությունից և բնույթից:

XS
SM
MD
LG