Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը պարտավորվել է խուսափել երկրում քաղաքացիական պատերազմից այն ընթացքում, երբ արդեն երրորդ օրն է, ինչ իրեն հավատարիմ ուժերը մարտեր են վարում երկրի մայրաքաղաք Սանայում:
Իր հայտարարության մեջ նա մեղադրել է իր իսկ ցեղախմբի առաջնորդ` շեյխ Սադիք ալ-Ահմարին, նախագահի պաշտոնաթողությունը պահանջող ընդդիմության հետ դաշնակցելու և ռազմական գործողությունները շարունակելու մեջ:
Սալեհն ասել է, որ նա չի ձգտում հակամարտության սաստկացման` հավելելով, որ պաշտոնաթող է լինելու արդեն 33 տարի զբաղեցվող նախագահի պաշտոնից միայն իր կողմից թելադրվող պայմաններով:
Ալ-Ահմարի ցեղախմբի մարտիկների և կառավարական ուժերի միջև բախումները սկսվել են երկուշաբթի օրը: Եմենի իշխանություների համաձայն, բախումների պատճառով զոհերի ընդհանուր թիվը կազմել է առնվազն 41 մարդ: