Եմենի ոստիկանությունն հարավային Թաեզ քաղաքում կրակ է բացել այնտեղ անցկացված բողոքի ցույցի մասնակիցների վրա։
Ականատեսների և բժիշկների համաձայն, ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանությունը մարտական փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել, ինչը դարձել է բազմաթիվ վիրավորների պատճառ։
Եմենի ընդդիմության առաջնորդները շաբաթ օրը հորդորել են նախագահ Ալի Աբդուլահ Սալեհին հրաժարական ներկայացնել՝ փոխանցելով իշխանությունը փոխնախագահին։
Ընդդիմությունն առաջին անգամ է ներկայացրել այնպիսի առաջարկ, որը կարող է վերջ տալ հունվարի վերջին սկսած հականախագահական ցույցերի։
Ընդդիմության ծրագրերի համաձայն, Եմենի փոխնախագահը ստանձնելու է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները և վերահսկելու է բանակի և անվտանգության ուժերի վերակազմավորումը։