ԱՄՆ-ի Կոնգրեսը քվեարկելու է Չինաստանի արժույթի հարցի շուրջ

ԱՄՆ-ի Կոնգրեսը քվեարկելու է Չինաստանի արժույթի հարցի շուրջ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը քվեարկելու է Չինաստանի և իրենց արժույթը ենթադրաբար թերագնահատող այլ երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:

ԱՄՆ-ի օրենսդիրները և գործարարները մեղադրում են Պեկինին Չինաստանի արժույթի` յուանի փոխարժեքն արհեստականորեն ցածր պահելու մեջ, ինչը համաշխարհային շուկայում չինական ապրանքներին տալիս է գնային առավելություն: Նրանց համաձայն, դա բերել է ԱՄՆ-ի արդյունաբերության ոլորտում միլիոնավոր աշխատատեղերի կորստի և Չինաստանի հետ հսկայական առևտրի դեֆիցիտի ձևավորմանը, որն այս տարվա առաջին յոթ ամսվա ընթացքում կազմել է 145 միլիարդ դոլար:

Չորեքշաբթի օրը կայանալիք քվեարկությունից մի քանի ժամ առաջ Չինաստանի կենտրոնական բանկը պարտավորվել է բարձրացնել յուանի ճկունությունը:

Չինաստանն նախկինում հայտարարել էր, թե թույլ է տալու ձևավորել այլ արժույթների նկատմամբ յուանի ավելի ազատ փոխարժեք, սակայն դրանից հետո յուանի արժեքը գրեթե չի աճել: