ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը, հանդես գալով Ժնևում ուրբաթ օրն անցկացվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, հանդես է եկել հայտարարությամբ՝ ըստ որի Լիբիայում զանգվածային սպանությունների մասին հաղորդագրությունները պետք է ստիպեն միջազգային հանրությանը միջամտել՝ դադարեցնելով բողոքի ցույցերի մասնակիցների դեմ գործադրվող բռնությունները։
Նա կոչ է արել անցկացնել Լիբիայի անվտանգության ուժերի կողմից այս երկրի հազարավոր քաղաքացիների սպանությունների մասին հաղորդագրությունների անկախ հետաքննություն։
Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Ալիոթ-Մարին ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ առաջարկել են Լիբիայի նկատմամբ կիրառել զենքի մատակարարման արգելք և տնտեսական պատժամիջոցներ։ Նա առաջարկել է նաև, որպեսզի Միջազգային քրեական դատարանը գործ հարուցի՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով։
Եվրամիությունն արդեն ընդունել է Լիբիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, նման միջոցառումների կիրառման հնարավորությունը դեռևս քննարկվում է։