Մատչելի հղումներ

Լիբիայի ընդդիմությունը հետ է մղել կառավարական ուժերի հարձակումը


Լիբիայի ընդդիմությունը հետ է մղել կառավարական ուժերի հարձակումը
Լիբիայի ընդդիմությունը հետ է մղել կառավարական ուժերի հարձակումը

Լիբիայի ընդդիմության ուժերի հաղորդագրությունների համաձայն, հետ է մղվել կառավարական ուժերի կողմից երկրի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում գտնվող Զավիա քաղաքի վրա կատարված հարձակումը։

Այստեղ ընդդիմության առաջնորդներից մեկը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, թե նախագահ Քադաֆիի կողմնակիցների զորամիավորումները երկուշաբթի երեկոյան փորձել են մուտք գործել քաղաք, սակայն հետ են մղվել ընդդիմության ուժերի կողմից։ Նրա համաձայն սակայն, ընդդիմության ուժերը չունեն բավարար սպառազինություն՝ Քադաֆիի ուժերի նկատմամբ վերջնական հաղթանակ տանելու համար։

Ականատեսների համաձայն, Լիբիայի կառավարական ուժերը նախապատրաստվում են գրոհել նաև ընդդիմադիրների կողմից վերահսկվող երրորդ գլխավոր Միսթարա քաղաքը։

Լիբիայի արևմուտքում կատարվել է Բենգազի քաղաքը ռազամաօդանավերով ռմբակոծելու փորձ, սակայն գլխավոր երկրորդ քաղաքը վերահսկող ապստամբների կողմից զենիթային զենք է կիրառվել՝ հետ մղելով օդային հարձակումը։

Ամերիկյան «Էյ-Բի-Սի» հեռուստատեսությանը երկուշաբթի օրը տված հարցազրույցում Քադաֆին հերքել է հակակառավարական ցույցերի նկատմամբ օդուժ կիրառելու հանգամանքը։ Բացի այդ, նա մերժել է Արևմուտքի պետությունների կողմից իր հրաժարականը ներկայացնելու պահանջները՝ ասելով, թե ինքը վայելում է ժողովրդի սերը, ովքեր իրեն պաշտպանելու համար պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը, ի պատասխան Քադաֆիի այս մեկնաբանությունների, ասել է, թե հարցազրույցը «ցույց է տալիս, որ Քադաֆին պիտանի չէ երկիրը կառավարելու համար և չի գիտակցում իրականությունը»։

XS
SM
MD
LG