Մատչելի հղումներ

Ֆրանսիան կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբիային


Ֆրանսիան կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբիային
Ֆրանսիան կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբիային

Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախարար Ֆրանսուա Բարուանի համաձայն, Լիբիայում տեղի ունեցող բռնություններին ի պատասխան, այս երկրին պետք է ցուցաբերել հումանիտար, այլ ոչ թե ռազմական օգնություն։

Բարուանն այս հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի օրը՝ որպես պատասխան Տրիպոլիի նկատմամբ ավելի վճռական գործողություններ ձեռնարկելու ԱՄՆ-ի կոչերին։

Բարուանն ասել է, թե Լիբիայում տեղի ունեցող խռովությունների և Քադաֆիի կողմից իրականացվող բռնություններից տուժած հազարավոր մարդիկ առաջին հերթին ունեն հումանիտար օգնության կարիք։

Վաշինգտոնը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ը դեպի Լիբիա է ուղարկել ռազմական նավեր և մեկ ավիակիրներից, իսկ Մեծ Բրիտանիան պնդել, որ Լիբիայի օդային տարածքն անհրաժեշտ է թռիչքների համար արգելված գոտի հայտարարել։

Ֆրանսիան երեքշաբթի օրը դեպի Լիբիայի ապստամբների կողմից վերահսկվող տարածքներ բժշկական սարքավորումներով բեռնված երկու ինքնաթիռ ու բուժանձնակազմ է ուղարկել։

XS
SM
MD
LG