Թուրքիայի իշխանությունները հայտնել են Սիրիայում դեսպանությունը փակելու մասին՝ պատճառաբանելով այս որոշումը երկրում հետզհետե վատթարացող իրավիճակով:
Անցյալ շաբաթ Թուրքիայի իշխանությունները զգուշացրել են այս երկրի քաղաքացիներին Դամասկոսում դեսպանության գործունեությունը դադարեցնելու մտադրության մասին՝ հորդորելով նրանց լքել Սիրիան:
Բացի այդ, Թուրքիայում հաջորդ շաբաթ կայանալու է «Սիրիայի ընկերների» հանդիպումը, որի ընթացքում Միացյալ Նահանգները նախատեսում է բարձրացնել Սիրիայի ապստամբներին «ոչ մահացու» օգնություն տրամադրելու հարցը:
Այս ընթացքում Սիրիայի ակտիվիստները երկուշաբթի օրը հայտնել են ընդդիմության կենտրոններից մեկի՝ Հոմս քաղաքի ուղղությամբ հրետանային կրակ արձակելու մասին, որի հետևանքով քաղաքում հրդեհներ են բռնկվել:
Ակտիվիստներից մերի համաձայն, Սիրիայի կառավարությունը փորձում է ոչնչացնել Սիրիայի երրորդ ամենամեծ այս քաղաքը:
Միավորված ազգերի գնահատականի համաձայն, Սիրիայում արդեն մեկ տարի շարունակվող բռնությունների զոհ է գնացել առնվազն 8 հազար մարդ: