Բազմաթիվ զոհեր` Մոսկվայի օդանավակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Բազմաթիվ զոհեր` Մոսկվայի օդանավակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Մոսկվայի մարդաշատ օդանավակայաններից մեկում երկուշաբթի օրը տեղի է ունեցել պայթյուն:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության և Ռուսաստանի դատախազությանն առընթեր հետաքննչական կոմիտեի հաղորդագրությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի շենքի ներսում:

Պայթյունը հետևանքով զոհվել է առնվազն 35, վնասվածքներ ստացել` 145 մարդ:

Ահաբեկչական հարձակման կապակցույամբ Ռուսաստանի իշխանությունները հետախուզություն են հայտարարել երեք մարդու նկատմամբ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը դատապարտել է ահաբեկչական այս հարձակումը՝ խոստանալով գտնել և պատժել չարագործներին:Տեղի ունեցածի պատճառով նա հետաձգել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով կայանալիք իր այցը:

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը դատաբարտել են բազմաթիվ պետությունների ղեկավարներն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: