Մատչելի հղումներ

Մեդվեդևը ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու կոչ է արել


Մեդվեդևը ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու կոչ է արել
Մեդվեդևը ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու կոչ է արել

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր երկրում տեղի ունեցած՝ մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ահաբեկչական հարձակումից երկու օր անց ելույթ է ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում։

Իր ելույթում նախագահ Մեդվեդևը նշել է, որ ահաբեկիչները հարձակում են կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի վրա Դավոսի համաժողովից երկու օր առաջ՝ փորձելով կասեցնել իր այցելությունը, սակայն նրանց ծրագրերը ձախողվել են։

Մեդվեդևը կոչ է արել համաժողովի մասնակիցներին համատեղ ջանքեր գործադրել ահաբեկչությունը սերմանող երևույթները՝ աղքատությունը, անարդարությունը և կրթության ցածր մակարդակը վերացնելու ուղղությամբ։

Նա նշել է նաև, որ աշխարհում լայն տարածում գտած սոցիալական ցանցերն օգտագործվում են ծայրահեղականների և ահաբեկիչների կողմից, և կոչ է արել աշխարհի տնտեսապես զարգացած պետություններին համատեղ աշխատել՝ նման գործողությունները վերահսկելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG