Մատչելի հղումներ

Հրապարակել են Մոսկվայում պայթյունն իրականացրած ահաբեկչի տվյալները


Հրապարակել են Մոսկվայում պայթյունն իրականացրած ահաբեկչի տվյալները
Հրապարակել են Մոսկվայում պայթյունն իրականացրած ահաբեկչի տվյալները

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունն իրականացրել է Ռուսաստանի հյուսիսկովկասյան Ինգուշեթիայի Հանրապետության 20-ամյա բնակիչ Մագոմեդ Եվլոևը:

Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է Ռուսաստանի լրատվամիջոցներում, սակայն երկրի անվտանգության ուժերը և հետախուզական գործակալությունները չեն հաստատել այս տեղեկությունները:

Ահաբեկչական հարձակման հետաքննությունն իրականացնող մարմիններն անցյալ շաբաթ հայտնել էին, որ կասկածյալը Հյուսիսային Կովկասի բնակիչ է, սակայն չէին հրապարակել նրա անունը:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Մոսկվայի օդանավակայանում պայթյունն իրականացրած ահաբեկչի դիահերձումը բացահայտել է, որ նա եղել է ուժեղ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ազդեցության տակ:

XS
SM
MD
LG