Պակիստանում ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է վեցի

Պակիստանում ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է վեցի

Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ ահաբեկչի կողմից 300 կիլոգրամ պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով իրականացված ռմբակոծության պատճառով զոհվել է վեց մարդ` հիմնականում ոստիկանության ծառայողներ։

Ոստիկանության համաձայն, Փեշավար քաղաքում չորեքշաբթի օրը ոստիկանության բաժանմունքի վրա կատարված հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 30 մարդ, փլուզվել է բաժանմունքի շենքը ։

Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները, որոնց խոսնակի համաձայն, այս հարձակմամբ թալիբները շարունակում են վրեժխնդիր լինել Օսամա բին Լադենի սպանության համար:

Չորեքշաբթի օրն իրականացված հարձակումից առաջ թալիբները պատասխանատվություն են ստանձնել ևս երեք, ներառյալ Կարաչի քաղաքում երկուշաբթի օրը ռազմածովային կայանի վրա կատարված հարձակումների համար: Այս հարձակման արդյունքում զոհվել էր անվտանգության ուժերի տասը ծառայող։