Օբամա. «ԱՄՆ-ը և Ֆրանսիան ցանկանում են ավարտի հասցնել Լիբիայում սկսված աշխատանքը»

Օբամա. «ԱՄՆ-ը և Ֆրանսիան ցանկանում են ավարտի հասցնել Լիբիայում սկսված աշխատանքը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, Միացյալ Նահանգները և ֆրանսիան հաստատակամ են «Լիբիայում սկսված աշխատանքը ավարտի հասցնելու» հարցում։

Այս հայտարարությամբ Օբաման հանդես է եկել ուրբաթ օրը Դովիլ քաղաքում «Մեծ ութնյակ»-ի հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումից հետո։

Ֆրանսիայի նախագահ Սարկոզին հինգշաբթի օրը հորդորել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին անմիջապես հրաժարական ներկայացնել։

«Մեծ ութնյակ»-ի անդամներին ուրբաթ օրն ավելի ուշ կմիանան Եգիպտոսի և Թունիսի առաջնորդները՝ իրենց երկրներում տնտեսական և քաղաքան բարեփոխումների նպատակով տրամադրվող օգնության քննարկման համար կայանալիք հատուկ նիստի մասնակցելու համար։

Սպասվում է, որ «Մեծ ութնյակ»-ի անդամները կներկայացնեն օգնության փաթեթ, որն ուղղված կլինի այս երկու պետություններում ժողովրդավարության զարգացմանը միտված գործողությունները սատարելուն և տարածաշրջանի այլ պետություններում քաղաքական բարեփոխումների իրականացումը խթանելուն։