Նախագահ Օբաման կարգադրել է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

Նախագահ Օբաման կարգադրել է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է առավել խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի կառավարության և կենտրոնական բանկի նկատմամբ` հիմնավորելով, որ Իրանական բանկերը «խարդախ գործելաոճ» են կիրառում՝ կոծկելու համար որոշակի գործառնություններ։

Երկուշաբթի օրը հրապարակված հրամանագրում ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ նոր սահմանափակումների կիրառման հիմքերից են Իրանի՝ փողերի լվացման դեմ պայքարի համակարգի խոշոր թերությունները և այն «շարունակական և անընդունելի ռիսկը», որը միջազգային ֆինանսական համակարգի համար ներկայացնում են Իրանի գործողությունները։

Հրամանագրով Իրանի կենտրոնական բանկի ակտիվները սառեցվում են և անցնում ԱՄՆ-ի վերահսկողության տակ։

ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը վերջին մի քանի շաբաթներին խստացրել են պատժամիջոցները Իրանի կենտրոնական բանկի և նավթային արդյունաբերության նկատմամբ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները, քանի որ այն կարող է օգտագործվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով։

Իրանի պաշտոնյաները հերքում են միջուկային զենք ստեղծելու մտադրությունների մասին տեղեկությունները, իսկ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախորդ շաբաթ զգուշացրեց, որ Իրանը իր ողջ ուժերով հակահարված կտա, եթե հարձակման ենթարկվեն իր միջուկային ձեռնարկությունները։

Արևմտյան երկրների հաշվետվությունների համաձայն, պատժամիջոցների շարունակական ազդեցությունը անդառնալի բացասական ազդեցություն է ունենում է Իրանի վրա։