Լիբիայի արդարադատության նախկին նախարարը ժամանակավոր կառավարություն է ձևավորել

Լիբիայի արդարադատության նախկին նախարար Աբդել Ջալիլ

Լիբիայի արդարադատության նախկին նախարարը, «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրի արևելքում ինքը ձևավորել է այս երկրի ժամանակավոր կառավարություն։

Աբդել Ջալիլի համաձայն, անցումային կառավարությունը գործելու է Լիբիայի երկրորդ գլխավոր քաղաք Բենգազիից, որի կազմում ներառված են զինվորական և քաղաքական գործիչներ։ Նրա խոսքերով, Լիբիայիում «արդար ընտրությունների» անցկացումը նախապատրաստելու համար պահանջվելու է մոտ երեք ամիս։

Աբդել Ջալիլը լքել է Քադաֆիի կառավարությունում արդարադատության նախարարի իր զբաղեցրած պաշտոնը և միացել երկրում շարունակվող ապստամբությանը։

Դեռևս հայտնի չէ, արդյոք ընդդիմության կողմից վերահսկվող համայնքները աջակցելու են նրա կողմից ստեղծված ժամանակավոր կառավարությունը։

ԱՄՆ-ում Լիբիայի դեսպան Ալի Աուջալին շաբաթ օրը հայտնել է երկրում ձևավորված ժամանակավոր կառավարությունը սատարելու մասին։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը Աբդել Ջալիլի նախաձեռնության շուրջ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկելլ։