Աֆրիկյան միության առաջնորդները միջնորդելու են Լիբիայում ճգնաժամի կարգավորման հարցում

Muslims pray at Strasbourg's new Grand Mosque, August 1, 2011. The mosque, which opened on Monday, held its first prayers to mark the start of the Muslim holy month of Ramadan. Muslims around the world abstain from eating, drinking and conducting sexual r

Աֆրիկյան միության առաջնորդները ուղևորվել են Լիբիա՝ փորձելով օժանդակել այս երկրում ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման կիրակի օրը ժամանելու է Տրիպոլի, որտեղ նրան միանալու են Մավրիտանիայի, Մալիի և Կոնգոյի նախագահները։ Նախագահների խումբը բանակցություններ է անցկացնելու Քադաֆիի հետ, այնուհետև ուղևորվելու է Բենգազի՝ ապստամբների առաջնորդների հետ հանդիպելու նպատակով։

Լիբիայում առնվազն երկու ճակատում շարունակում են ծանր մարտեր։

Քադաֆիին հավատարիմ ուժերը կիրակի օրը շարունակել են Աջդաբիա քաղաքի հրետակոծությունը, որտեղ շաբաթ օրը ծավալված մարտերի ընթացքում զոհվել էր առնվազն 11 մարդ։

Քադաֆիի կողմնակից ուժերին հաջողվել է Աջդաբիա քաղաքից դեպի արևմուտք գտնվող Բրեգա քաղաքի մոտակայքում ոչնչացնել ապստամբ ուժերի երկու ուղղաթիռ։