Կոսովոյի կողմից երեք տարի առաջ անկախություն հռչակելուց հետո, առաջին անգամը լինելով, Կոսովոն և Սերբիան կանցկացնեն բարձրաստիճան ուղիղ առաջին բանակցությունները։
Եվրամիության միջնորդությամբ երեքշաբթի օրը կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկվելու են հիմնականում տեղաշարժմանը, տարածաշրջանային առևտրին և համագործակցությանը վերաբերող գործնական խնդիրներ։
Սերբիայի գլխավոր բանագնաց Բորկո Ստեֆանովիչը երկուշաբթի օրը հայտնել է, որ որևէ առաջընթաց գրանցելու համար ժամանակ կպահանջվի, և պետք չէ «հրաշքներ» սպասել այս հանդիպումից։
Բրյուսելում կայանալիք բանակցություններն անց են կացվում Եվրամիության դիվանագետ Ռոբերտ Քուփերի միջնորդությամբ։
Կոսովոյի անկախությունը Սերբիայից ճանաչել է ավելի քան 70 պետություն։ Բելգրադը հայտարարում է, թե չի պատրաստվում Կոսովոյի անկախությունը երբեւէ ճանաչել։