Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հագը երեքշաբթի օրը Բելգրադում կոչ է արել Սերբիայի կառավարությանը մեղմացնել երկրի շարունակվող ընդդիմությունը Կոսովոյի անկախության հանդեպ:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը դիմելու է Սերբիային, որպեսզի վերջինս ՄԱԿ-ի ուշադրությանը չներկայացնի Կոսովոյի հարցը:
Բելգրադը դիմել է ՄԱԿ-ի ընդհանուր ժողովին` 2008 թվականին Կոսովոյի կողմից միակողմանի ընդունված անկախության հռչակագիրը մերժելու հարցով, և կոչ է անում լրացուցիչ բանակցություններ անցկացնել Սերբիայի նախկին գավառի քաղաքական կարգավիճակի շուրջ: Սերբիայի իշխանությունները նախապատրաստում են որոշում, որը ներկայացվելու է սեպտեմբեր ամսին սկսվող ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի նստաշրջանի ընթացքում:
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և 67 այլ պետություն պաշտոնապես ընդունել են Կոսովոյի պետականությունը: Նրանք նախազգուշացրել են Բելգրադին չխափանել Կոսովոյի հարաբերություններն այլ երկրների հետ: