Եվրամության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը համաձայնվել են դիմել Եվրոպական Հանձնաժողովին` ԵՄ-ին անդամակցելու մասին Բելգրադի դիմումի վերաբերյալ կարծիք հրապարակելու խնդրանքով:
Կարծիքը անդամակցության երկարատև գործընթացի ընթացակարգային քայլերից մեկն է:
ԵՄ-ի համաձայն, Սերբիան դեռևս ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների դատարանի հետ համատեղ աշխատանք ունի կատարելու:
Նիդերլանդների կառավարությունը պնդում է, որ Բելգրադը պետք է ձերբակալի դատարանի կողմից հետախուզվող պատեռազմական հանցագործներին:
ԵՄ-ին անդամակցելու Սերբիիայի դիմումը առաջընթաց գրանցեց, երբ անցյալ ամիս երկիրը համաձայնվեց ուղիղ բանակցություններ սկսել 2008 թվականին անկախություն հռչակած Կոսովոյի հետ: