Եվրոպայի իշխանությունները կոչ են անրել անցկացնել Կոսովոյի վարչապետի դեմ մարդու օրգանների վաճառքով զբաղվող կազմակերպված հանցախմբի հետ կապեր ունենալու մեջ ներկայացված մեղադրանքների հետաքննություն:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեքշաբթի օրը հավանության է արժանացել Շվեյցարիայի նախկին դատախազ Դիք Մարթիի կողմից պատրաստված հաշվետվությունը, որում ներկայացված են մեղադրանքներ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների դեմ:
ԵԽԽՎ-ը պահանջել է, որ Կոսովոն, Ալբանիան և Եվրամիությունը անցկացնեն այս մեղադրանքների հետագա հետաքննություն:
Դիք Մարթիի հաշվետվությունում նշվել է, որ «կան բազմաթիվ նշաններ», որոնք վկայում են այն մասին, որ Կոսովոյի ազատագրական բանակի անդամները կալանավորման հատուկ կենտրոնում սպանել են ազգությամբ սերբ գերիներին, ապա վաճառել նրանց երիկամները սև շուկայում:
Կոսովոյի վարչապետը բազմիցս հերքել է այս մեղադրանքները` ասելով, որ թաքցնելու ոչինչ չունի: Նա 2008 թվականին Սերբիայից Կոսովոյի ստացած անկախությունը թուլացնելուն ուղղված փորձեր է անվանել է այս մեղադրանքները:
Մեծ Բրիտանիայի «Գարդիան» օրաթերթի կողմից երկուշաբթի օրը հրապարակված հաշվետվության համաձայն, ՆԱՏՕ-ի փաստաթղթերից մեկում Հաշիմ Թաչին հիշատակվել է որպես Կոսովոյում կազմակերպված հանցավորության բարձրակարգ ղեկավարներից մեկը:
ՆԱՏՕ-ն իրականացնում է այս փաստաթղթի «արտահոսքի» աղբյուրի հետաքննություն: