Մատչելի հղումներ

ԵԽ-ն Կոսովոյի վարչապետին մեղադրում է մարդու օրգանների վաճառքի մեջ


ԵԽ-ն Կոսովոյի վարչապետին մեղադրում է մարդու օրգանների վաճառքի մեջ
ԵԽ-ն Կոսովոյի վարչապետին մեղադրում է մարդու օրգանների վաճառքի մեջ

Կոսովոն կտրուկ հերքել է Եվրոպայի Խորհրդի հաշվետվությունը, որում վարչապետ Հաշիմ Թաչին մեղադրվում է Կոսովոյի պատերազմի ժամանակ գերի վերցված սերբ ռազմագերիներից հեռացված օրգանների վաճառքի հետ կապված հանցավոր խումբը գլխավորելու մեջ:

Պրիշտինայի կառավարությունը չորեքշաբթի օրը «անհիմն» է անվանել հաշվետվությունը` նկարագրելով այն որպես Կոսովոյի ազատագրական բանակը ստորացնելու մի փորձ: Բացի այդ, Կոսովոյի կառավարության հայտարարությունում Եվրոպայի Խորհրդի գլխավոր հետաքննիչ Դիք Մարթին մեղադրվում է կողմնակալության և կեղծարարության մեջ:

Շվեյցարիայի խորհրդարանական Դիք Մարթին գլխավորել է անցյալ տարի Կոսովոյում և Ալբանիայում գործող քննիչների թիմի աշխատանքը, որը սկսվել էր` հետևելով Կոսովոյի ազատագրական բանակի կողմից մարդու օրգանների վաճառք իրականացնելու մեղադրանքներին: Այս հետաքննությունն իրականացվել է` ի պատասխան ՄԱԿ-ի Ռազմական հանցագործությունների գծով նախկին հետաքննիչ Կառլա դել Պոնտեի գրքում պարունակվող մեղադրանքների:

Հաշվետվությունում նշվում է, որ Թաչին ղեկավարել է 1990-ականների վերջին ձևավորված կազմակերպված հանցավոր ցանցը, որի կողմից կատարված ամենալուրջ հանցագործություններից է 1998-1999 թվականներին Կոսովոյի պատերազմի ավարտից հետո սպանված ազգությամբ սերբ ռազմագերիների օրգանների վաճառքը:

XS
SM
MD
LG