Խոդորկովսկին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Խոդորկովսկին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Դատավոր Վիկտոր Դանիլկինը հինգշաբթի օրը կայացրել է Խոդորկովսկիի դատավճիռը` նախկինում նրան պատկանող «Յուկոս» ընկերությունից նավթամթերքներ յուրացնելու և յուրացումից ստացված փողերի լվացում իրականացնելու մեղադրանքների հիման վրա:

Դատավճռով սահմանված բանտարկության ժամկետում ներառված է նախկին պատժի արդեն իսկ կրած ժամկետը, և, այսպիսով, Խոդորկովսկին բանտում կանցկացնի ևս վեց տարի` ազատության դուրս գալով 2017 թվականին: