Ռուսաստանի դատարանների մեկը երկուշաբթի օրը մեղավոր է ճանաչել «Յուկոս Օյլ» ընկերության նախկին ղեկավար և այժմ բանտարկության մեջ գտնվող նախկին օլիգարխ Միխային Խոդորկովսկիին գոյություն չունեցող այս ընկերության գույքը յուրացնելու համար:
Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Խոդորկովսկիի գործընկեր Պլատոն Լեբեդևին:
Դեռևս պարզ չէ, թե դատավորը երբ է կայացնելու նրանց դատավճիռը:
Խոդորկովսկիին, որը նախկինում եղել է Ռուսաստանի ամենամեծ կարողություն ունեցող մարդը, և նրա գործընկեր Լեբեդևին մեղադրում են վեց տարվա ընթացքում նավթամթերք յուրացնելու և փողերի լվացման գործունեություն իրականացնելու մեջ:
Երկու մեղադրյալներն էլ հերքում են իրենց դեմ ներկայացված մեղադրանքները` ասելով, որ իրենց դեմ գործը հարուցվել է ընդդիմության թեկնածուներին սատարելու և վարչապետ Վլադիմիր Պուտինին քննադատության ենթարկելու պատճառով:
Խոդորկովսկիին 2003 թվականին ձերբակալելու ժամանակ Պուտինը զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը:
Միևնույն ժամանակ, Խոդորկովսկիի և Լեբեդևի ութը տարվա բանտարկության ժամկետը, որին նրանք դատապարտվել են կեղծարարության և հարկերից խուսափելու համար, մոտենում է ավարտին:
Մեղադրյալների դատապաշտպանների համաձայն, նոր դատավճիռը բողոքարկվելու է: