ՄԱԿ-ը ճնշում է գործադրում Իսրայելի վրա միջուկային ծրագրի պատճառով

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է անցկացրել Իսրայելի պաշտոնյաների հետ, որպեսզի երկիրն ավելի բաց լինի իր բավականին գաղտնի պահվող միջուկային ծրագրի մասին:

Երկօրյա այցի ընթացքում Յուկիա Ամանոն հանդիպելու է երկրի Ատոմային էներգետիկայի հանձնաժողովի, նախագահ Շիմոն Պերեսի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

Իսրայելը համարվում է Մերձավոր Արևելքի միջուկային միակ երկիրը, որը չի քննարում իր ունեցած զինանոցը, պահպանելով «միջուկային անորոշության» քաղաքականություն` չի ցանկանում ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և թույլ չի տալիս ՄԱԿ-ի միջուկային գործակալությանն այցելել երկրի հարավում գտնվող Դիմոնա քաղաքում գտնվող միջուկային հաստատությունները:

Իսրայելի պաշտոնյաները պատրաստվում են Յուկիա Ամանոյին հայտնել իրենց մտահոգությունը Իրանի զարգացող միջուկային ծրագրի շուրջ, որը, իրենց կարծիքով, սպառնում է երկրի գոյությանը: Իրանը, սակայն, պնդում է, որ իր միջուկային ծրագիրն ունի լոկ խաղաղ նշանակություն: