Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Արևելյան Երուսաղեմում հրեա նորաբնակների համար մոտ 240 նոր տուն կառուցելու ծրագրերը` մի քայլ, որը կարող է խաթարել խաղաղության գործընթացը:
Պաղեստինցի պաշտոնյաները հեռացան խաղաղության բանակցություններից, երբ Իսրայելը հրաժարվեց դադարեցնել բնակավայրերի շինարարությունը պաղեստինցիների կողմից իրենց ապագա պետության համար նախատեսվող տարածքներում, որոնք ընդգրկում են նաև Արևելյան Երուսաղեմը:
ԱՄՆ-ի նախագահը նույնպես կոչ է արել Իսրայելին սառեցնել շինարարական աշխատանքները` խաղաղության բանակցությունները վերսկսելու և մեկ տարվա ընթացքում խաղաղության պայմանագիր կքնելու նպատակով:
Վերջին անգամ Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում նոր կառուցապատման ծրագրերի մասին այս տարվա մարտ ամսին` ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի այցելության ժամանակ: Այդ որոշումը և դրա կայացման համար ընտրված ժամանակը խիստ քննադատության էին արժանացել նախագահ Օբամայի վարչակազմի կողմից: