Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի հանձնակատարն ավարտել է հանդիպումները Իսրայելի և պաղեստինցիների ղեկավարների հետ


Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչել
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչել

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչելն ավարտել է Իսրայելի և պաղեստինցիների ղեկավարների հետ առանձին անցկացվող բանակցությունները՝ որևէ ակնհայտ համաձայնության չգալով Հորդանան գետի արևելյան ափին հրեական բնակավայրերի կառուցման խնդրի շուրջ:

Բանակցություններից հետո Միթչելը խորհրդակցություններ է անցկացնելու Քաթարի, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարների հետ՝ Արաբական լիգայի արտաքին գործերի նախարարների հետ վճռական հանդիպումից առաջ։

Պաղեստինցիների պաշտոնյաների համաձայն, նախագահ Մահմուդ Աբբասն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ուղիղ բանակցություններ չի անցկացնելու, մինչև չլուծվի Հորդանան գետի արևելյան ափին հրեական բնակավայրերի հարցը։ Պաղեստինցիների գլխավոր բանագնաց Սաեդ Երեքաթի համաձայն, պաղեստինցիները հուսով են, որ Իսրայելը խաղաղությունը կգերադասի քան բնակավայրերի կառուցումը։

Իսրայելի և պաղեստինցիների ղեկավարների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով տարածաշրջան է ժամանել նաև ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

ԵՄ–ը մասնակցում է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով Միջազգային քառյակի աշխատանքներին։ Միջազգային քառյակի կազմում ընդգրկված են նաև ԱՄՆ–ը, Ռուսաստանը և ՄԱԿ–ը։

XS
SM
MD
LG