Մատչելի հղումներ

«Համաս»-ը պատրաստ է ընդունել Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության պայմանագիրը


«Համաս»-ը պատրաստ է ընդունել Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության պայմանագիրը
«Համաս»-ը պատրաստ է ընդունել Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության պայմանագիրը

«Համաս» մահմեդական շարժումը պատրաստ է ընդունել Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության պայմանագիրը, եթե այն հավանության արժանանա պաղեստինցիների կողմից անցկացվող հանրաքվեում:

Գազայի վարչապետ Իսմայիլ Հանիեն այս հայտարարությամբ հանդես է եկել հազվադեպ անցկացվող մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում: Նա ասել է, որ «Համաս»-ը, որը խաղաղության բանակցությունների կողմ չէ, ընդունելու է 1967 թվականի սահմաններում ձևավորված պաղեստինյան պետություն, որի մայրաքաղաքը կլինի Երուսաղեմը:

Հանիեի համաձայն, «Համաս»-ն ընդունելու է հանրաքվեի արդյունքները նույնիսկ այն դեպքում, եթե դրանք հակասեն զինյալ այս շարժման գաղափարախոսությանը:

XS
SM
MD
LG